Ղազախստանում իսրայելցիներին ապօրինի փոխպատվաստել են Կենտրոնական Ասիայի քաղաքացիների երիկամները

Ղազախստանում իսրայելցիներին ապօրինի փոխպատվաստել են Կենտրոնական Ասիայի քաղաքացիների երիկամները

Ղազախստանի Շըմկենթ քաղաքում թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Աբիլայ Դոնբայը ձերբակալվել է։ Նա կասկածվում է, որ անօրինական գործողություններ է իրականացրել մարդու օրգանները արտասահմանցի շատ քաղաքացիների, այդ թվում՝ Իսրայելի քաղաքացիներին փոխպատվաստելու համար: Այս մասին հաղորդում է interfax-ը ՝ վկայակոչելով Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Ըստ ՆԳՆ-ի՝ 2017-2018 թվականներին հանրապետությունում գործել է մարդու օրգանների փոխպատվաստում կատարող հանցավոր խումբ, որի կազմակերպիչները օտարերկրյա քաղաքացիներ են եղել: Ինչպես նշվում է, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի քաղաքացիները պայմանավորվել են դոնոր դառնալ՝ ֆինանսական ծանր իրավիճակի պատճառով, նրանք վաճառել են երիկամները: Դոնբայը մեղադրվում է Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասով (մասնակցություն տրանսազգային հանցավոր խմբին) և 116-րդ հոդվածի (մարդու օրգանիզմների ապօրինի հեռացում) 3-րդ մասով: