Ռուսաստանն ու ԱՄՆ-ը «լավ-վատ» համագործակցում են բազմաթիվ հարցերի շուրջ․ Պուտին

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը «լավ-վատ» համագործակցում են բազմաթիվ հարցերի շուրջ․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը համագործակցում են բազմաթիվ հարցերի շուրջ՝ հաղորդում է Gazeta.ru-ի թղթակիցը: Ռուսաստանի ղեկավարը այդ մասին խոսել է «Ռուսաստանը կանչում է» ներդրումային ֆորումի ժամանակ: Խոսքը Սիրիայի հարցում երկու երկրների փոխգործակցության մասին է միջազգային անվտանգության, տնտեսության, էներգետիկայի, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտում: Այս կապակցությամբ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն ունեն համատեղ աշխատանքի բազմաթիվ հնարավորություններ: «Մենք պատրաստ ենք համագործակցելու այնքան, ինչքան պատրաստ են ամերիկյան մեր գործընկերները»,- եզրափակել է Պուտինը: Նա հավելել է, որ «առնվազն» Մոսկվան և Վաշինգտոնը համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարում: