Լավրովը հայտարարել է Սիրիայում քրդական խմբավորումների դուրսբերման ավարտի մասին

Լավրովը հայտարարել է Սիրիայում քրդական խմբավորումների դուրսբերման ավարտի մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Սիրիայի հյուսիսում զինված քրդական կազմավորումների դուրսբերումը գրեթե ավարտվել է, նրանք կարող են մնալ առանձին տարածքներում: Այդ մասին հայտնում է RIA Novosti- ն: Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են դուրս բերել SDF ստորաբաժանումը զենք-զինամթերքի հետ միասին ՝թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա․ հուշագիրը հաստատվել է նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից: Ըստ նրա՝ ռուսական կողմը երկխոսության մեջ է մտել քրդերի ներկայացուցիչների հետ՝ ներառյալ «Սիրիական ժողովրդավարական ուժերը» (SDF)՝ ծրագրի արագ իրականացման համար: «Գործնականում ավարտվել է զինված մարդկանց դուրսբերումը, միգուցե կան որոշ առանձին վայրեր, որտեղ անհրաժեշտ է գործը մինչև վերջ տանել»,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ հավելելով, որ այժմ ամենակարևորն այն է, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի քրդերը հետևողական գտնվեցին: