Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ

Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ

Իրանում անկարգությունները կազմակերպել Էին ԱՄՆ-ը եւ Իսրայելը, նպատակն Էր երկրի անվտանգության խարխլումը: Այդ մասին ասել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ հայտարարելով Թեհրանի հաղթանակի մասին: «Անկարգությունների մասնակիցները կազմակերպված Էին, (նրանց ակցիաները – խմբ.) պլանավորված Էին, նրանք զինված Էին՝ գործելով որոշակի պլանով, որոնք կազմել Էին տարածաշրջանի ռեակցիոն ուժերը՝ սիոնիստներն ու ամերիկացիները»,- մեջբերվում Է Ռոհանիի խոսքն իր պաշտոնական կայքում: Նա նշել Է, որ ծայր առած անկարգություններն իրենցից ներկայացնում Էին երկրի անվտանգության խարխլման պլան, սակայն իրանցի ժողովուրդը կարողացավ հաղթել: Իրանի մի շարք քաղաքներում վերջին օրերին տեղի Էին ունենում բողոքներ իշխանությունների կողմից բենզինի գների կտրուկ բարձրացման պատճառով: Դրանցից մի քանիսը, հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները, կրում Էին խաղաղ բնույթ, իսկ առանձին ակցիաներ վերաճեցին զինված անկարգությունների: Ըստ որում հաղորդվել Է զոհերի մասին ինչպես անկարգությունների մասնակիցների, այնպես Էլ ուժայինների շրջանում: Նոյեմբերի 19-ին մի շարք քաղաքներում տեղի են ունեցել անկարգությունների դեմ երթեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: