Պուտինը Զելենսկիին համակրելի է անվանել

Պուտինը Զելենսկիին համակրելի է անվանել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանն է կանչում» համաժողովի ընթացքում հայտարարել է, որ որևէ հարաբերություն չունի իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ, հաղորդում է Gazeta.Ru-ն: «Ոչ մի հարաբերություն չկա»,- ասել է Պուտինը: Պուտինի խոսքերով, նրանք խոսել են միայն հեռախոսով: «Կարծում եմ, նա համակրելի անձնավորություն է, անկեղծ»,- հայտարարել է Պուտինը: Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ, նրա կարծիքով, Զելենսկին Դոնբասում իրավիճակի իրական կարգավորում է ցանկանում: