Իրանի կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ. Ալի Խամենեի

Իրանի կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ. Ալի Խամենեի

Իրանի կառավարությունը հաղթանակ Է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք երկրում տեղի են ունեցել վառելիքի գների բարձրացման վերաբերյալ նախարարների կաբինետի որոշումից հետո: Այդ մասին, ինչպես նոյեմբերի 20-ին հայտնել Է Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, հայտարարել Է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Նրա խոսքով՝ «կառավարությունը հաղթանակ Է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք հրահրել Էին օտարերկրացիները»: Խամենեին նշել Է, որ իրանցիներին «հաջողվեց հաղթահարել վերջին օրերի դժվարությունները, չնայած տնտեսական խնդիրներին, որոնք ներկայում առկա են երկրում»: «Անկարգությունները, որոնք ուղեկցում Էին բողոքի ակցիաներին, տեղի Էին ունենում տարածաշրջանի ռեակցիոն երկրների, Միացյալ Նահանգների աջակցությամբ»,- հավելել Է նա: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել Է Խամենեին, իրանական ժողովուրդը «թույլ չտվեց, որ Իրանի թշնամիները օգտվեն վառելիքի գների բարձրացման հետ կապված ոչ դյուրին իրադրությունից»: Իրանի հոգեւոր առաջնորդը նաեւ ասել Է, որ «բենզինի գների բարձրացման որոշումը միտված Է ինքնաապահովման եւ սոցիալական արդարության հասնելուն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: