Իրանում ավելի քան 100 ցուցարար է զոհվել. Amnesty

Իրանում ավելի քան 100 ցուցարար է զոհվել. Amnesty

Իրանում զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում առնվազն 106 ցուցարար է զոհվել 21 քաղաքներում: Այս մասին հաղորդել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը: «Տեսանյութերը, ականատեսների վկայությունները և Իրանի տարածքից դուրս գտնվող ակտիվիստների տրամադրած տեղեկությունները ցույց են տալիս իրանական անվտանգության ուժերի կողմից ապօրինի սպանությունների սարսափելի պատկերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Կազմակերպությունում նշել են, որ զոհերի թիվը շատ մոտավոր է, քանի որ Իրանում դժվար է ճշգրիտ տվյալներ հայթայթելը՝ ինտերնետի անհասանելիության պատճառով: Ըստ որոշ տեղեկությունների, զոհերի թիվը կարող է հասնել 200 մարդու: Իր հերթին, իրանական պետական լրատվամիջոցները հաղորդել են միայն մի քանի զոհված ցուցարարների, ինչպես նաև անվտանգության ուժերի առնվազն չորս աշխատակիցների մահվան մասին: Իրանում նոյեմբերի 16-ին բողոքի ցույցեր սկսվեցին բենզինի գները թանկացնելու իշխանությունների որոշման դեմ: Իրանի ոստիկանությունը ցուցարարների դեմ հրազեն է կիրառել: Ականատեսները հայտնել են առնվազն երկու մարդու մահվան մասին: Շուտով հայտնի է դարձել, որ Իրանում բջջային կապն անջատված է, և ինտերնետը գրեթե չի գործում երկրի ամբողջ տարածքում: