Նյու Յորքի դատախազը հայց է հարուցել ԱՄՆ-ում Էլեկտրոնային սիգարետների խոշորագույն արտադրողի դեմ

Նյու Յորքի դատախազը հայց է հարուցել ԱՄՆ-ում Էլեկտրոնային սիգարետների խոշորագույն արտադրողի դեմ

Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը Կալիֆոռնիայի իշխանություններից անմիջապես հետո նոյեմբերի 19-ին դատական հայց Է հարուցել Juul Labs ընկերության դեմ, որն ԱՄՆ-ում Էլեկտրոնային սիգարետների խոշորագույն արտադրողն Է: Այդ մասին ասված Է գլխավոր դատախազության կայքում հրապարակված հայտարարության մեջ: Ինչպես նշվում Է հայցադիմումում, ընկերությունը «մոլորության մեջ գցող մեթոդների» Է դիմում իր արտադրանքը գովազդելիս: Ջեյմսի կարծիքով՝ հիշյալ գովազդային նյութերը կողմնորոշված են դեպի դեռահասները, ինչն օրենքով արգելված Է: Գլխավոր դատախազը պնդում Է, որ Juul-ի այդ գործունեությունը նահանգում այն դեռահասների թվի աճի հիմական պատճառն Է, որոնք Էլեկտրոնային սիգարետներ են ծխում: Բացի դրանից, ընկերությունը, Ջեյմսի խոսքով՝ բավականաչափ ուշադրություն չի նվիրել այն բանին, որ գնորդներին հայտնի այն վնասի մասին, որն օրգանիզմին պատճառում Է Էլեկտրոնային սիգարետներ ծխելը: Ջեյմսը պահանջում Է, որ Juul-ը դադարեցնի հայցադիմումում նկարագրված խախտումները: Բացի այդ, գլխավոր դատախազը ձգտում Է ընկերությունից հասնել տուգանքի վճարման: Դրա ընդհանուր չափը պետք Է որոշի դատարանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: