Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնում գտնվելու տևողության ռեկորդ է սահմանել

Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնում գտնվելու տևողության ռեկորդ է սահմանել

Սինձո Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնում գտնվելու տևողության ռեկորդ է սահմանել երկրի ողջ պատմության ընթացքում: Նա երկրի կառավարությունը գլխավորում է արդեն 2887 օր, եթե հաշվենք նրա ղեկավարության ներքո նախարարների առաջին կաբինետը 2006-2007 թվականներին: Նոյեմբերի 20-ի առավոտյան վարչապետը լրագրողների առջև ամփոփել է այդ պաշտոնում իր գործունեության արդյունքները: Աբեն զբաղեցնում է Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնը, որը նրան իրավունք է տալիս երկրի կառավարությունը գլխավորել մինչև 2021 թվականի սեպտեմբեր: «Կուսակցության նախագահի պաշտոնում ինձ մնացել է ևս երկու տարի: Ես մտադիր եմ բոլոր ուժերը ներդնել քաղաքական խնդիրները լուծելու համար»,- ընդգծել է վարչապետը: Կարևորագույն խնդիրների թվում նա նշել է երկրի դուրս գալը գնանկումից, ծնելիության կրճատման խնդիրների լուծումը, պատերազմից հետո չլուծված մնացած դիվանագիտական խնդիրները, ինչպես նաև երկրի Սահմանադրության բարեփոխումը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: