Հայաստանը գերկենտրոնացել է զանազան մանր խնդիրների վրա. հարևան երկրներին հիշում ենք միայն ցույցերի ժամանակ

Հայաստանի շուրջ բավականին ուշագրավ և, միևնույն ժամանակ, բարդ գործընթացներ են տեղի ունենում: Վերջին օրերին Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են՝ հանրությունը բողոքում է սոցիալ-տնտեսական վիճակի բարդացումից: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ: «Յուրաքանչյուր իրադարձություն, որը կարող է խաթարել Իրանի ներքին կայունությունը՝ հաշվի առնելով Հայաստան-Իրան հարաբերությունների բարձր մակարդակը, Իրանի կենսական նշանակությունը մեր պետության շահերի տեսանկյունից, բնականաբար, ցանկացած գործընթաց, որ տեղի է ունենում այս երկրում, առնվազն հետաքրքիր է մեզ»,-ասաց Ոսկանյանը: Նրա խոսքերով՝ Իրանում տվյալ պարագայում գործ ունենք սոցիալական բնույթի բողոքի հետ, որին փորձ արվեց հաղորդել քաղաքական և էթնիկական երանգավորում: «Դատելով պաշտոնական հաղորդագրություններից, ցույցերը մարել են կամ գտնվում են մարման փուլում»:   Առավել մանրամասն՝ տեսանյութում: