Էրդողանը հայտարարել է Թրամփին ռուսական C-400 ՀՕՊ համակարգերից Թուրքիայի հրաժարվելու անհնարինության մասին

Էրդողանը հայտարարել է Թրամփին ռուսական C-400 ՀՕՊ համակարգերից Թուրքիայի հրաժարվելու անհնարինության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի, նոյեմբերի 19-ին, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերից Անկարայի հրաժարվելու անհնարինության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նա հաստատել է, որ Թուրքիան այս հարցում զիջումների չի գնա: «Ես Թրամփին պատմեցի, թե ինչ պայմաններում է Թուրքիան C-400 համակարգեր գնելու որոշում կայացրել, և նա ճանաչեց մեր իրավունքը»,- նշել է Էրդողանը: Դրանից առաջ Թուրքիայի և Միացյալ Նահանգների ղեկավարները փոխըմբռնում էին ձեռք բերել ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման վերաբերյալ: