Քիմ Քարդաշյանը քրոջ հետ վիճել է երեխաների տոնին վնասակար սննդամթերքի շուրջ

Քիմ Քարդաշյանը քրոջ հետ վիճել է երեխաների տոնին վնասակար սննդամթերքի շուրջ

40-ամյա Քորթնի Քարդաշյանը իր կրտսեր քրոջ հետ պատրաստվում էր իրենց երեխաների համար երեկույթ կազմակերպել Լոս Անջելեսի աստղային առանձնատանը, սակայն քույրերը լուրջ տարաձայնություններ են ունեցել այն հարցում, թե ինչ քաղցրավենիք պետք է մատուցվի տոնական սեղանին: Նախատեսվում էր, որ տոնը կանցկացվի CandyLand («Կոնֆետի երկիր») ոճով: Սա նշանակում է, որ սեղանի վրա պարտադիր քաղցրավենիքներ պետք է լինեն: «Երեխաները սիրում են շոկոլադ և համեղ բլիթներ, վաֆլի և բեզե», - ասել է Քիմը: Նա իր գաղափարները քննարկել է ավագ քրոջ հետ: Սակայն Քորթնի Քարդաշյանին վրդովել է Քիմի պլանը: Նա դեմ է եղել քաղցրավենիք մատուցելուն։ Հայտնի քույրերից ավագը վստահ է, որ դրանք կարող են վնասել երեխաների առողջությանը: «Դու իսկապե՞ս ուզում ես նրանց քաղցրավենիք տալ՝ սննդային գույներով և բաղադրության մեջ շաքարի ավելցուկով: Սա անհավանականորեն վատ կանդրադառնա փոքրիկների առողջության վրա: Ոչ մի գլյուտեն»,- պոռթկացել է զգացմունքային Քորթնին: Բազմազավակ մայրը չի հրաժարվել և, ի վերջո, մեղադրել է Քորթնիին կեղծավորության համար: «Եթե այդքան ճիշտ ես, ինչո՞ւ են քո մեքենայի մեջ կաշվե նստատեղեր, ինչու՞ ես դնում պլաստիկ ակնոց», - մեջբերում է ամերիկյան Daily Mail- ը: Լարված իրավիճակը թուլացել է աստղային ընտանիքի մոր միջամտությամբ: Քրիս Ջեները հանդարտեցրել է դուստրերին և նշել, որ տոնի ծրագրումն առայժմ պետք է հետաձգվի: