Արցախում արտադրվող «Ոսկե կաթիլ»-ը  շուտով կարտահանվի եվրոպական ու ասիական երկրներ

«Ռեյփսիդ» ընկերության «Ոսկե Կաթիլ» պիտակը կրող ձեթի գործարանը հիմնադրվել է 2010 թվականին։ Այն գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում։ Գործարանն ունի երկու արտադրամաս, որոնք նախատեսված են ռաֆինացված և ոչ ռաֆինացված ձեթերի արտադրության համար։ «Ռեյփսիդ» ընկերության տնօրեն Նորայր Ստեփանյանի  տեղեկացմամբ՝ ներկա դրությամբ գործարանն ունի 45 աշխատակից։ «Աճեցնում ենք չորս տեսակի յուղատու կուլտուրաներ՝ արևածաղիկ, սոյա, հալածուկ և կտավատ։ Չռաֆինացված ձեթը  արտահանում ենք ԱՄՆ, շուտով  կարտահանենք  նաև  Բեյրութ ու եվրոպական երկրներ, իսկ ինչ վերաբերում է ռաֆինացված ձեթին, ապա դրա հիմնական սպառումը Հայաստանում է, Արցախում և Պաշտպանության բանակում, սակայն  ռաֆինացված ձեթ շուտով կարտահանենք նաև ասիական երկրներ, որովհետև նրանց կողմից էլ հետզհետե մեծ հետաքրքրություն է առաջանում մեր արտադրանքի նկատմամբ»,-նշեց Նորայր Ստեփանյանը։ Շուկայում իրենց արտադրանքի  մրցունակության գլխավոր երաշխիքը գործարանի տնօրենը համարեց  արհեստական նյութերի, ավելորդ համ ու հոտի բացակայությունը, էկոլոգիապես մաքուր լինելն ու բարձր տեսակարար կշիռը:   Մանրամասները՝ տեսանյութում։