Պարզվել է՝ Ուկրաինայի խոշորագույն բանկի ղեկավարը առևանգվել է ՈւԱԾ-ի աշխատակիցների կողմից

Պարզվել է՝ Ուկրաինայի խոշորագույն բանկի ղեկավարը առևանգվել է ՈւԱԾ-ի աշխատակիցների կողմից

«Ուկրեքսիմբանկ» ՓԲԸ-ի ղեկավար Ալեքսանդր Գրիցենկոն ձերբակալվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (SBU) կողմից, և չի առևանգվել՝ հակառակ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայան: «Ուկրեքսիմբանկ» ՓԲԸ խորհրդի անդամներից որևէ մեկի առևանգում չի եղել: Նա ձերբակալվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության անդամների կողմից՝ Ուկրաինայի գլխավոր դատախազության անունից», - ասվում է հայտարարության մեջ: Գիտլյանսկայան նշել է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել ուկրաինական օրենսդրության շրջանակներում: Այժմ Գրիցենկոն, նրա խոսքով, գտնվում է ժամանակավոր կալանավայրում, և նրա գործով զբաղվում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը: Նա պարզաբանել է, որ Գրիցենկոն կասկածվում է փողերի լվացման և յուրացման, ինչպես նաև հանցավոր կազմակերպության ստեղծման մեջ: