Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանակակից իրականությունը համեմատել  է Հիտլերի ժամանակների հետ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանակակից իրականությունը համեմատել է Հիտլերի ժամանակների հետ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ հրեաների, գնչուների և ժամանակակից աշխարհում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները իրեն հիշեցնում են Ադոլֆ Հիտլերի ժամանակները: Այդ մասին հայտնում է CNN- ը: «Ես խոստովանում եմ, որ երբ լսում եմ հասարակական կարգի պատասխանատուների կամ կառավարությունում աշխատող որոշ մարդկանց ելույթները, հիշում եմ 1934 և 1936 թվականներին Հիտլերի ելույթները», - ասել է Ֆրանցիսկոս պապը: Ըստ նրա՝ այս «հետապնդումները» մի մշակույթ են, որոնք հետ են մղում․ դա ատելության մշակույթ է: «Դա այն է, ինչ նրանք արեցին այն ժամանակ, և այսօր այս բաները վերադառնում են», - հավելել է Ֆրանցիսկոս պապը: Նա նաև իր ունկնդիրներին հորդորել է զգոն լինել ինչպես քաղաքացիական, այնպես էլ կրոնական հասարակություններում և խուսափել այս հարցում փոխզիջումներից: