Մոդելը դժգոհել է, որ սիրո հարցում իր բախտը չի բերում, քանի որ ինքը գեղեցիկ է և հաջողակ

Մոդելը դժգոհել է, որ սիրո հարցում իր բախտը չի բերում, քանի որ ինքը գեղեցիկ է և հաջողակ

Գեղեցկուհի Ամանդա Նիկոլ Մարտինը Լաս Վեգասից, ևս մեկ անգամ փաստել է, որ երջանկությունը չի կարելի գնել: Ամանդան ունի այն ամենը, ինչին շատ աղջիկներ կարող են միայն նախանձել՝ հիանալի տեսք, հարստություն և ավելի քան մեկ միլիոն հետևորդ Instagram-ում: Այնուամենայնիվ, ամերիկուհին, ում հաճախ անվանում են Սքարլեթ Յոհանսոնի կրկնօրինակը, դժգոհել է, որ սիրո հարցում իր բախտը չի բերում: Եվ պատճառը համարում է իր հաջողակ լինելը և գայթակղիչ տեսքը։ Մոդելին հաջողվել է հանրաճանաչ դառնալ իր անկեղծ լուսանկարներով, որոնք նա կիսում է սոցիալական ցանցերում, և պարուհու կարիերայով: Կարմիր մազերով insta-diva-ն պարզապես սիրում է կանացի մարմնի գեղեցկությունը և չի վախենում ուրիշների կարծիքից: Այնուամենայնիվ, տղաներից ոմանք կարծում են, որ քանի որ նա հարուստ է և սեքսուալ, ուրեմն ինչ-որ մեկի սիրուհին է: Եվ նրանք, ովքեր անկեղծ զգացողություններ ունեն Ամանդայի նկատմամբ, վախենում են նրա հետ հարաբերություններ հաստատելուց։ «Աղջիկը նույնիսկ որոշում է կայացրել ժամադրությունների կայքում գրանցվելու՝ գրում է Daily Star-ը: Նա ցանկանում է գտնել տղամարդու, որի մասին խոստանում է հոգ տանել: