Կիևում երեխայի հետ զբոսնելու ժամանակ առևանգել են «Ուկրեկսիմբանկի» ղեկավարին

Կիևում երեխայի հետ զբոսնելու ժամանակ առևանգել են «Ուկրեկսիմբանկի» ղեկավարին

Կիևում երեխայի հետ զբոսնելու ժամանակ առևանգել են «Ուկրեկսիմբանկի» ղեկավար Ալեքսանդր Գրիցենկոյին՝ հայտնում է 112.ua-ը։ Հարազատների խոսքով՝ անհայտ անձինք նրան նստեցրել են սև ավտոբուսի մեջ՝ երեխայի աչքի առջև, որի հետ նա զբոսնելիս է եղել։ Նշվում է, որ ընտանիքն արդեն դիմել է իրավապաշտպան մարմիններին։ Ալեքսանդր Գրիցենկոն 2014թ․ օգոստոսի 1-ին «Ուկրեկսիմբանկի» կառավարման նախագահ է նշանակվել ֆինանսական հաստատության դիտորդական խորհրդի կողմից։ Աշխատակազմին նրան ներկայացրել է անձամբ ՈՒԱԲ այն ժամանակվա ղեկավար Վալերիա Գոնտարևան։ Գրիցենկոն այդ պաշտոնում փոխարինել է Վիտալի Բելոուսին, որը «Ուկրեկսիմբանկը» ղեկավարում էր 2013թ․ սկզբից։ Բոլոր իրավասությունները նա ստացել է 2014թ․ օգոստոսի 15-ին՝ անժամկետ։