Հայտնի են դարձել 2019-ին բնության լավագույն լուսանկարիչները

Հայտնի են դարձել 2019-ին բնության լավագույն լուսանկարիչները

«Տարվա բնության լուսանկարիչ» մրցույթի ժյուրին անվանել է 2019 թվականի բնության լավագույն լուսանկարները՝ հայտնում է մրցույթի կայքը: Բացարձակ հաղթողը հունգարացի լուսանկարիչ Չաբա Դարոչին էր՝ «Ցատկ» սև-սպիտակ աշխատանքով: Լուսանկարում պատկերված է ցատկող նապաստակների զույգը: Սև և սպիտակ անվանակարգում ներկայացված լուսանկարը արվել է լուսաբացին Հունգարիայի Բոքսա գյուղի մոտակայքում: Թռչունների անվանակարգում հաղթող է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Պիտեր Չեխը`«Ողջունելով արևին» նկարով: «Կաթնասուններ» անվանակարգում լավագույն լուսանկարը Իտալացի Ստեֆանո Կուիրինիի «Ձյան տակ» աշխատանքն է: «Այլ կենդանիներ» անվանակարգում հունգարացի Նորբերտ Կաշասը հաղթել է «Ոսկե անձրևի» աշխատանքով: «Բույսերի և սնկեր» անվանակարգում ժյուրին հաղթող է ճանաչել իսպանացի Դեվիդ Ֆրուտոս Էգեային՝ «Ընկած կուռքը III» ստեղծագործությամբ: «Բնանկար»ա նվանակարգում հաղթել է Սլովենիայի ներկայացուցիչ Ալես Կրիվեչը՝ «Մակընթացության օր» աշխատանքով: «Ստորջրյա աշխարհ» անվանակարգում լավագույնը համարվել է ռուս Ալեքսեյ Զոզուլի «Երկնքի և երկրի միջև» լուսանկարը: Գերմանացի Սիմոն Բաումայստերն իր «երջանկությունը աճում է ծառերի վրա» աշխատանքով հաղթել է «Բնության արվեստ» անվանակարգում: «Մարդ և բնություն» անվանակարգում Լոնլին հաղթել է Լյուկ Մեսսիին «Միայնակը» լուսանկարով։ Լավագույն երիտասարդ լուսանկարիչ (11-ից 17 տարեկան) համարվել է իտալացի Ջակոմո Ռեդաելին՝ «№5 սիմֆոնիա» աշխատանքով: