Թուրքիան ձերբակալել է ԴԱԻՇ-ը առաջնորդ Ալ-Բաղդադի 25 հարազատների

Թուրքիան ձերբակալել է ԴԱԻՇ-ը առաջնորդ Ալ-Բաղդադի 25 հարազատների

Թուրքական իշխանությունները ձերբակալել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման սպանված առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիի 25 հարազատների: Այս մասին հաղորդել է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հանրապետության գլխավոր դատախազին: Ինչպես նշվում է, գործողության ընթացքում 11 մարդ է ձերբակալվել Քարշեհիր նահանգում, հինգը՝ Սամսունում, երեքը՝ Օդուում և վեցը՝ Շանլըուրֆայում: Դատարանը կալանավորել է չորս ձերբակալվածի․ նրանք մեղադրվում են զինված ահաբեկչական կազմակերպությանը հարելու մեջ: Ալ-Բաղդադի 21 հարազատների թվում կան երկու երեխաներ: Նրանց բոլորին արտաքսելու են Թուրքիայից: