Սեռական հարաբերությունը տևում է մի քանի վայրկյան, ինչի պատճառով սկսել եմ խուսափել սեքսից (18+)

Սեռական կյանքում շատ խնդիրներ առաջանում են սովորույթի ուժով. անձը, սովորելով ինչ-որ տարբերակով հաճույք ստանալ՝ ժամանակի ընթացքում սկսում է այդ տարբերակով բավարարվել: Տղամարդկանց սեռական խնդիրների շարքում վաղաժամ սերմնաժայթքումը ամենատարածված խնդիրներից է: Միջին վիճակագրական տվյալներով՝ տղամարդու սեռական ակտի տևողությունը կազմում է 2,5 րոպե, իհարկե եթե հաշվարկը ճիշտ է կատարվում... Հաշվարկը սկսվում է անդամի ներհրումից մինչև սերմնահեղուկի ժայթքում: Եթե սեռական հարաբերությունները հազվադեպ են տեղի ունենում, դա կարող է լինել պատճառներից մեկը, որը բերում է վաղաժամ սերմնաժայթքման: Հնարավոր են արհեստական երկարաձգումներ, երբ ինչ-ինչ միջոցներով՝ շեղող հանգամանքի, օրինակ՝ հեռախոսազանգի, մտքերի միջոցով փորձում են երկարաձգել ակտի տևողությունը: Կարելի է եզրակացնել, որ վաղաժամ սերմնաժայթքումը կարող է պայմանավորված լինել ոչ կանոնավոր սեռական կյանքով: Նախընտրելի է, որ տղամարդն ունենա ռեգուլյար սեռական հարաբերություններ, որպեսզի ժամանակի ընթացքում սեռական ակտի տևողությունը երկարի:   Մանրամասն՝ տեսանյութում: