Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին։ Ըստ Խուդոյանի՝ նախաքննության ընթացքում վարույթ ներկայացնող մարմինն, ի դեմս քննիչների, թույլ է տվել մի շարք խախտումներ, այդ թվում ապօրինի խուզարկություններ, գործի հետ կապ չունեցող գույքի ապօրինի առգրավում, թաքցրել են Ռոբերտ Քոչարյանի օգտին տված ցուցմունքները։ Նրա խոսքով՝ դատախազը, սակայն անտեսել է դրանք և որևէ արձագանք դատավարական գործողությունների տեսքով չի ձեռնարկել։ Խուդոյանի միջնորդությանը միացել են նաև Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպանները։