Դատարանը Քոչարյանի պաշտպանների միջնորդության քննարկումը կշարունակի նոյեմբերի 19-ին

Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ դատարանն ընդմիջեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին ներկայացված բացարկի միջնորդության քննարկումը: Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի մամուլի ծառայությունը: «Հաշվի առնելով, որ աշխատանքային ժամը լրացել է, դատարանն ընդմիջեց այսօրվա դատական նիստը։ Մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդության քննարկումը կշարունակվի հաջորդ նիստում, որը տեղի կունենա նոյեմբերի 19-ին, 13:00-ին»,- նշված է հաղորդագրությունում: