Գևորգ Պետրոսյանը հաճույք է ստանում սեռականության մասին սկանդալներ սարքելուց. Կարապետյան

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ հայտարարությունների  ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, դիմելով Նաիրա Զոհրաբյանին, ասաց. «Քանի որ դուք մեզ որոշեցիք տալ հայոց լեզվի դասեր, որի կարիքը մենք չունենք, ես ձեզ կտամ իրավունքի դասեր, որի կարիքը դուք ունեք»: «Ես կարծում եմ՝ Գևորգ Պետրոսյանը հաճույք է ստանում սեռականության մասին սկանդալներ կազմակերպելուց: Նա դեռ ամռանը սպառնացել էր, որ թեժ աշնան շրջանակներում պատռելու է մեր դեմքը, բայց առայժմ պատռվում են միայն իր ձայնալարերը: Առաջարկում եմ փակել թեժ աշնան ձեր ձախողված օրակարգը և բացել ցուրտ ձմռան իրական օրակարգը»,- նշեց պատգամավորը:   Մանրամասները՝ տեսանյութում: