Ֆրանսիայում մահացել է գանգստեր Ժակ Էմբերը, որի մասին նկարահանվել է «Անմահը» ֆիլմը

Ֆրանսիայում մահացել է գանգստեր Ժակ Էմբերը, որի մասին նկարահանվել է «Անմահը» ֆիլմը

Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանս կոմունայի հիվանդանոցներից մեկում, 89 տարեկան հասակում, մահացել է մարսելցի գանգստեր Ժակ Էմբերը, որի մասին նկարահանվել է «Անմահը» ֆիլմը: Այս մասին հաղորդել է տեղական Provence պարբերականը՝ հղում անելով նրա կնոջը՝ Քրիստին Էմբերին: Ինչպես նշվում է, տղամարդը մահացել է իր ծննդյան 90-ամյակից մեկ ամիս առաջ: 1960-1970-ականներին Ժակի Լե-Մատ («Խելագար») մականունով Էմբերը Մարսելի խոշորագույն հանցավոր խմբավորման առաջնորդն էր: Տղամարդուն «Խենթ» մականունն են տվել պարտապանների հետ նրա վարվեցողության համար: Նա նրանց ինքնաթիռ էր նստեցնում և, օդ բարձրանալուց որոշ ժամանակ անց, անջատում շարժիչը, մինչև ուղևորը համաձայներ մարել պարտքը: 1977-ին հարձակման արդյունքում Էմբերն ավելի քան 20 վերք էր ստացել և ողջ մնացել: Այս պատմության հիման վրա 2010-ին թողարկվել է «Անմահը» ֆիլմը՝ Ժան Ռենոյի գլխավոր դերակատարմամբ: