«Արցախը»՝ վոլեյբոլի Հայաստանի չեմպիոն

«Արցախը»՝ վոլեյբոլի Հայաստանի չեմպիոն

«Արցախը» նվաճել է վոլեյբոլի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթողին որոշելու համար Երևանում անցկացվել է լրացուցիչ հանդիպում, որտեղ «Արցախը» լարված պայքարում 3:1 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին: Երրորդ տեղ է գրավել ՃՇՀԱՀ-ի թիմը: Մեդալակիրները պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով, գավաթներով և հատուկ մրցանակներով, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից դրամական պարգևներով: Թիմերին պարգևատրել է ՀՎՖ նախագահ Հրաչյա Մուրադյանը: