Հայաստանի Մ-19 հավաքականը ժամանել է Թուրքիա

Հայաստանի Մ-19 հավաքականը ժամանել է Թուրքիա

Հայաստանի Մ-19 հավաքականը ժամանել է Թուրքիա, որտեղ նոյեմբերի 13-ից 19-ը կմասնակցի ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-19 2020-ի որակավորման խմբային փուլին: Մեր թիմի մրցակիցներն են Թուրքիայի, Բուլղարիայի և Չեռնոգորիայի ընտրանիները: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել է թիմ հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արման Ներսիսյան - ԲԿՄԱ Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ   Պաշտպաններ Կարեն Մուրադյան - ԲԿՄԱ Արման Ղազարյան - ԲԿՄԱ Ստեփան Սահրադյան – «Արարատ-Արմենիա» Արտակ Ասատրյան - ԲԿՄԱ Արսեն Գալստյան – «Արարատ-Արմենիա» Ռադիկ Սարգսյան - ԲԿՄԱ Վոլոդյա Սամսոնյան - ԲԿՄԱ Պետրոս Մանուկյան – ԲԿՄԱ   Կիսապաշտպաններ Սերգեյ Մկրտչյան - ԲԿՄԱ Նարեկ Աղասարյան - ԲԿՄԱ Միքայել Միրզոյան - ԲԿՄԱ Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Նարեկ Գրիգորյան - ԲԿՄԱ Նարեկ Ալավերդյան – «Արարատ-Արմենիա»   Հարձակվողներ Արամ Քոլոզյան - ԲԿՄԱ Գևորգ Տարախչյան - «Ուրարտու-2» Գրենիկ Պետրոսյան – «Փյունիկ-2»   Անթալիայում թիմին միացել է նաև Երջանիկ Ղուբասարյանը:   Հայաստանի Մ-19 հավաքականի խաղացանկը 13.11.19 Թուրքիա – Հայաստան 17:00 16.11.19 Բուլղարիա – Հայաստան 14:00 19.11.19 Հայաստան – Չեռնոգորիա 16:00