Որպես ՀՖՖ գործկոմի անդամ, անելու եմ ամեն ինչ, որպեսզի այդ խոստումն իրականացվի. Ռուբինյան

«Կարևորն այն է, թե արդյոք մենք ՀՖՖ-ն կդարձնենք ինստիտուցիոնալ մարմին, արդյոք այն խոստումը, ըստ որի՝ ֆուտբոլի ֆեդերացիան և ընդհանրապես հայկական ֆուտբոլը պիտի մաքրվի, պահվել է և պահվելու է և ես պետք է ասեմ, որ առնվազն ես՝ որպես գործկոմի անդամ, անելու եմ ամեն ինչ, որպեսզի այդ խոստումն իրականացվի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։