Շատերն էին փորձում  զգուշացնել. համակարգը չներեց Վազգենին. Վահան Շիրխանյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է Հոկտեմբերի 27-ին և համոզմունք հայտնել, որ այսօրվա իշխանությունների գլխավոր խնդիրը պետք է լինի այդ ոճրագործության կազմակերպիչների բացահայտումը։ Ո՞րն էր  այդ ահաբեկչությունն իրականացնելու պատճառը՝ հարցին ի պատասխան, Շիրխանյանն ասաց.«Համակարգը չներեց Վազգենին, նա սովոր չէր կռվել յուրայինների մեթոդներով»։ Վահան Շիրխանյանը նաև նշեց, որ թե՛ ինքը թե՛ Վազգեն Սարգսյանի այլ մտերիմներ բազմիցս զգուշացրել են իրեն հնարավոր վտանգի մասին, բայց Վազգեն Սարգսյանը  այդ զգուշացումներին  ուշադրություն չի դարձրել։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում