Ռեփեր Post Malone-ը համերգի ընթացքում  50,000 դոլարի թղթադրամներ է նետել երկրպագուներին

Ռեփեր Post Malone-ը համերգի ընթացքում 50,000 դոլարի թղթադրամներ է նետել երկրպագուներին

Ամերիկացի ռեփեր և հիթերի հեղինակ Post Malone-ը թեժ գիշեր է անցկացրել Մայամիի E11EVEN ակումբում: Երեկույթը հասել է գագաթնակետին, երբ 24-ամյա երգիչը բեմի վրա հանել է մեկ դոլար արժողությամբ թղթադրամների փաթեթները և սկսել նետել դրանք ամբոխի մեջ: Միջադեպի տեսանյութը դարձել է վիրուսային: Մայամիում անցկացրած կատաղի գիշերվա ընթացքում երաժիշտը հասցրել է ընկերների հետ բիրպոնգ խաղալ իրենց VIP սեղանի շուրջ, իսկ հետո կատարել է իր հիթերը՝ գրում է Daily Mail-ը: Իհարկե, մարդիկ, որոնց բախտ էր վիճակվել այդ ժամանակ գտնվել ակումբում, տպավորված են եղել: