Մասկն առաջին անգամ հաղորդագրություն է ուղարկել տիեզերքի միջոցով

Մասկն առաջին անգամ հաղորդագրություն է ուղարկել տիեզերքի միջոցով

Ամերիկացի գործարար, Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ում հաղորդագրություն է տեղադրել՝ օգտագործելով Starlink արբանյակային համակարգը: Գրառումը հասանելի է գործարարի հաշվում: «Ես այս թվիթը ուղարկում եմ տիեզերքով Starlink արբանյակի միջոցով»,- գրել է նա: Մի քանի րոպե անց հայտնվել է նոր հաղորդագրություն. «Վաու, այն աշխատեց»: Հիշեցնենք, որ Starlink-ը երկրագնդի բոլոր մասերում համացանցի հասանելիություն ապահովելու վերաբերյալ Մասկի գաղափարն է: