Ֆրանսիայում գինու շիշը դարձել է սպանության զենք

Ֆրանսիայում գինու շիշը դարձել է սպանության զենք

Ֆրանսիայի բնակչուհին սպանել է իր գործընկերուհու գինու շշով և կտրել նրա գլուխը: Դաժան սպանության գործով դատավարությունն անցկացվել է երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 22-ին, Թուլուզում՝ հայտնում է Daily Mail- ը: Հրապարակման համաձայն՝ հարձակվողը 55-ամյա Սոֆի Մասալան է (Սոֆի Մասալա), սպանվածը՝ 52-ամյա Մերիլին Պլանշ (Maryline Planche): Երկու կանայք էլ քաղաքացիական ծառայող են եղել, զբաղվում էին հաշմանդամների գործերով: Ըստ դատախազության՝ 2016 թվականի մայիսին Մասալան եկել է Պլանշի տուն և նրա հետ հաշվեհարդար տեսել գինու շշով: Մեկ շաբաթ անց նա սղոցով վերադարձել է հանցագործության վայր, կտրել մահացածի գլուխը և թաղել այն պարտեզում՝ ապուրի գդալով փոս փորելով: Նա մարմինը բաժանել է կտորների, բեռնել սուպերմարկետից զամբյուղի մեջ, տարել, նետել Դյու Միդիի ջրանցքը։ Պատահածի մասին հայտնի է դարձել մի քանի օր անց, երբ անցորդներիցմեկը ջրի երեսին նկատել է մարմի մասրեով լցված տոպրակներից մեկը։ Դատավարության ընթացքում Մասալան խոստովանել է, որ իրեն վրդովել է Պլանշի՝ գործը տուն տանելու սովորությունը, և նա եկել է նրա տուն, որպեսզի ասի այդ մասին: Ըստ նրա՝ Պլանշը առաջինն է հարձակվել իր վրա, և ինքը ստիպված էր պաշտպանվել: Մեղադրյալի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը աֆեկտի վիճակում է սպանել գործընկերոջը, բայց իրավապահ մարմինները կարծում են, որ սպանությունը խնամքով ծրագրված է եղել: