Արա Բաբլոյանը ներգրավվե՞լ է որպես կասկածյալ. ՀՔԾ-ն չի մեկնաբանում

Արա Բաբլոյանը ներգրավվե՞լ է որպես կասկածյալ. ՀՔԾ-ն չի մեկնաբանում

«Փաստինֆո»-ի տեղեկություններով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ։ Այս տեղեկության վերաբերյալ որևէ մեկնաբանություն, սակայն, ՀՔԾ մամուլի ծառայությունից չհայտնեցին։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրած հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասով՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ։ «Փաստինֆո»-ի նկարահանող խմբի հաղորդմամբ՝ այդ պահին ԱԺ նախկին նախագահը գտնում է ՀՔԾ-ում՝ հարցաքննության։

Հեղինակ` Հասմիկ Կոշկարյան