Քրդերն ու թուրքերը զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Գերմանիայում

Քրդերն ու թուրքերը զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Գերմանիայում

Գերմանիայի Հերնե քաղաքում ավելի քան 60 մարդ մասնակցել է քրդերի և թուրքերի միջև զանգվածային ծեծկռտուքին՝ գրում է Die Welt-ը՝ հղում անելով տեղական ոստիկանության հաղորդագրություններին: Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա դաշնային նահանգում: Մասնակիցները մահակներ և ձողեր են օգտագործել, նրանցից մեկը ձեռքին դանակ է ունեցել, բայց սառը զենք չի օգտագործվել: Կռվի արդյունքում մեկ մարդ վիրավորվել և հոսպիտալացվել է: Բախումը ժամանակին դադարեցվել է ոստիկանության կողմից պղպեղի սփրեյներով: Հաղորդվում է, որ իրավապահներին հաջողվել է ճանաչել մի քանի մասնակիցների, բայց մինչ օրս ոչ ոք չի ձերբակալվել: