Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Վալենտինա Մատվիենկոյին և Վյաչեսլավ Վոլոդինին

Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Վալենտինա Մատվիենկոյին և Վյաչեսլավ Վոլոդինին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, որոնցում Ինչպես հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հեռագրերում ասված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցել մեր անկեղծ ցավակցությունները 2019 թ. հոկտեմբերի 19-ին Կրասնոյարսկի երկրամասում ջրամբարտակի փլուզման արդյունքում զոհվածների հարազատներին եւ ընտանիքներին: Կիսում ենք կորստի դառնությունը եւ ցանկանում բոլոր տուժածներին շուտափույթապաքինում»: