Թրամփը իմպիչմենտի գործընթացը ինքնադատաստան է որակել

Թրամփը իմպիչմենտի գործընթացը ինքնադատաստան է որակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր դեմ սկսված իմպիչմենտի գործընթացը անվանել է ինքնադատաստան: Այս մասին նա գրել է երեքշաբթի՝ հոկտեմբերի 22-ին, Twitter- ում: «Ստացվում է, որ մի օր, եթե դեմոկրատը դառնա նախագահ, և հանրապետականները մեծամասնություն ստանան Ներկայացուցիչների պալատում նույնիսկ շատ չնչին տարբերությամբ, նրանք կկարողանան նախագահին իմպիչմենթ հայտարարել՝ առանց համապատասխան ընթացակարգերի, ազնվության կամ դա անելու ցանկացած իրավունքի: Բոլոր հանրապետականները պետք է հիշեն՝ ինչի վկա են իրենք՝ ինքնադատաստանի։ Բայց մենք կհաղթենք»,- հայտարարել է Թրամփը: