Կան պաշտոնյաներ, որ չգիտեն ՀՀ դրոշի գույների նշանակությունը. Իվետա Տոնոյան

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը բարձրաձայնեց այն հարցը, որ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է բուհական կրթության ուսումնական ծրագրերից հանել Հայոց լեզու, Հայոց պատմություն և Հայ գրականություն առարկաները։ Տոնոյանի խոսքով՝ ներկայում հայկական ինքնության պահպանման խնդիր կա, մանավանդ, երբ արևմտյան տարբեր ներհոսքերի պայմաններում ունեցածը սերունդներին փոխանցելու հարց կա։ «Այսօր կան բազմաթիվ, տարբեր պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնք անգամ չգիտեն հայոց եռագույնի գույները ինչ են խորհրդանշում, կամ, ասենք, ով է օրհներգի հեղինակը, փոխարենը շատ լավ տիրապետում են, թե միջազգային որ կոնվենցիայի սիմվոլիկան ինչ է նշանակում»,- ասաց Տոնոյանը։   Մանրամասները՝ տեսանյութում: