ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերին հոսպիտալացրել են կոնքի կոտրվածքի պատճառով

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերին հոսպիտալացրել են կոնքի կոտրվածքի պատճառով

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերին հիվանդանոց են տեղափոխել կոնքոսկրերի կոտրվածքով: Այդ մասին հայտնել է Associated press-ը։ ԱՄՆ-ի 39-րդ նախագահի ներկայացուցիչը հայտնել է, որ 95-ամյա Քարթերը վնասվածք է ստացել՝ ընկնելով Ջորջիա նահանգում գտնվող իր տանը: Մայիսին Քարթերը հիվանդանոցում էր հայտնվել ազդրոսկրի վզիկի կոտրվածքով, որը նույնպես ստացել էր ընկնելու հետևանքով: Քարթերը ԱՄՆ-ի նախագահն է եղել 1977-1981 թվականներին: Նա ամենամեծ տարիքին է հասել ԱՄՆ-ի նախկին բոլոր նախագահների թվում: Քարթերը վերջին տարիներին հաջող բուժում է անցել ուղեղի քաղցկեղի դեմ: