Ընտրվեց ամենաանբարո գործիքը. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ՀՀԿ-ականներին

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նշեց, որ մեր ազգային արժեքները՝ ընտանիքը, ծնողները և երեխաները, որոշակի շրջանակների կողմից օգտագործվում են որպես մանրադրամ: Նրա խոսքով՝ Հրայր Թովմասյանի հայրը և դուստրերը ԱԱԾ կողմից հրավիրվել էին ընդամենը պարզաբանումներ տալու համար. «Եվ սա որակվեց որպես կարմիր գծերը անցնել, 37 թիվ: Պրոպագանդիստական գործիքներից ընտրվեց թերևս ամենալավ ծառայողը, բայց ամենաանբարո գործիքը»: Նա հիշեցրեց, թե երբ և ում կողմից են իրականում խախտվել այդ կարմիր գծերը: «Մենք վերականգնել ենք կարմիր գծերը, որոնք դուք խախտել եք: Մենք շարժվելու ենք իրավական ճանապարհով, որովհետև վերադարձ անցյալին չի լինելու»,- ասաց նա՝ դիմելով հանրապետական և մերձհանրապետական շրջանակներին:   Մանրամասները՝ տեսանյութում: