Կարեն Խաչանովը հաղթել է լեհ մրցակցին

Կարեն Խաչանովը հաղթել է լեհ մրցակցին

Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը հաջողությամբ է մեկնարկել Վիեննայի մրցաշարում: Խաչանովի առաջին մրցակիցը մրցաշարում Լեհաստանից Հուրբերտ Հուրկաչն էր: 1 ժամ 42 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթել է երկու սեթերում 4:6, 6:7 հաշվով: Քառորդ եզրափակչի ուղեգրի համար Ռուսաստանի առաջին ռակետը կպայքարի հունգար Մարտոն Ֆուչովիչի հետ: