Բաթումի նավահանգիստ է մտել «USS Porter» ամերիկյան ռազմանավը

Բաթումի նավահանգիստ է մտել «USS Porter» ամերիկյան ռազմանավը

«USS Porter» ամերիկյան ռազմանավը խարիսխ է ձգել Բաթումի նավահանգստում՝ «Գրուզիա Online»-ը: ԱՄՆ-ի դեսպանության տեղեկատվության համաձայն՝ այցը ծառայում է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև համագործակցության ամրապնդմանը՝ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու ճանապարհով: Սա այս նավի երկրորդ այցն է Վրաստան, ինչն ընդգծում է ԱՄՆ-ի և Վրաստանի համագործակցությունը նավագնացության բնագավառում: USS Porter (DDG 78)-ը Arleigh Burke դասի կառավարվող հրթիռային էսկադրային ականակիր է: Նավն օժտված է տեխնիկական տվյալներով՝ դիմագրավելու սուզանավերի և բալիստիկ հրթիռներով գրոհները: