Վարչապետը վաղը նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին հայտարարությամբ հանդես կգա

Վարչապետը վաղը նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին հայտարարությամբ հանդես կգա

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը չի հերքել այն տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Այս մասին տեղեկացնում է 24news.am-ը: «Վաղը վարչապետը խորհրդարանում հանդես կգա այդ մասին հայտարարությամբ»,- նշել է Կարապետյանը՝ չցանկանալով այլ մանրամասներ հայտնել։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացվել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։