Սիսիանի տներից մեկի ննջասենյակում փրկարարները հայտնաբերել են բնակչի դին

Սիսիանի տներից մեկի ննջասենյակում փրկարարները հայտնաբերել են բնակչի դին

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:18-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Գալյա Ա.-ի (ծնված 1938 թ.) դին: