Քաղաքական հետապնդում չի կարող իրականացվել այս իշխանության օրոք, որը մերժել է քաղաքական հետապնդումը. Մակունց

«Շարունակելու ենք այն ռազմավարական փաթեթի շուրջ աշխատանքը, որը ներկայացնում է նախարարությունը, սակայն դա չի նշանակում, որ մեր գործողությունները սահմանափակված են լինելու միայն նախարարության կողմից ներկայացված ռազմավարական պլանով»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորության դադարեցման նախագիծը ՍԴ-ի կողմից վարույթ ընդունելու մերժմանը: Մակունցի խոսքով՝ այս պահին քննարկվում են տարբեր մոտեցումներ, տարբերակներ մարմիններ ստեղծելու, մարմիններ միավորելու: