Իշխանությունները գնացել են Հոկտեմբերի 27-ը կոծկելու ճանապարհով և ամենասկզբից շրջանառել ահաբեկիչների ինքնուրույն գործելու վարկածը

«Հոկտեմբերի 27-ը Հայաստանի նորագույն պատմության ամենասև էջերից է»,- այս կարծիքն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը՝ Կարեն Դեմիրճյանի որդին։ Նրա համոզմամբ՝ այն ժամանակվա իշխանությունները հանցագործությունը բացահայտելու փոխարեն գնացել են այն կոծկելու ճանապարհով, և ամենասկզբից շրջանառության մեջ է դրվել ահաբեկիչների ինքնուրույն գործելու վարկածը։ Ստեփան Դեմիրճյանի խոսքերով՝ այսօր կան բոլոր հնարավորությունները այդ ոճրագործությունը բացահայտելու համար, և այս իշխանությունները որևէ կաշկանդվածություն չունեն. «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց բացահայտման հասարակական պահանջը մեծացել է»,- ասաց մեր զրուցակիցը։   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։