Սա ժամանակավոր և միջանկյալ լուծում է. Էդմոն Մարուքյան

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովը սկսում է հերթական քառօրյա աշխատանքը: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք 2 տարբերակ են դիտարկում. «Տարբերակ 1-ին՝ այս կառույցները դարձնել նախարարություններ, տարբերակ 2-րդ՝ Սահմանադրության մեջ գրել, որ Ազգային անվտանգության կոմիտե ենք ստեղծում, որի ղեկավարին ընտրում է խորհրդարանը»: Նրա խոսքով՝ առաջարկվող լուծումը միջանկյալ է և ժամանակավոր կոռուպցիայի դեմ ավելի արդյունավետ պայքար մղելու և համակարգերը բարեփոխելու առումով. «Համակարգերի բարեփոխման այլ տարբերակ չի գործում՝ դա ցույց տվեց անցած տարիուկեսը»:     Մանրամասները՝ տեսանյութում: