Այս փոփոխություններով մենք չենք ապահովում ուժային կառույցներում փոխզսպումների սկզբունքը. Արման Բաբաջանյան

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովը սկսում է հերթական քառօրյա աշխատանքը: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը 2-րդ ընթեցմամբ ընդունելու մասին հարցը: «Այս փոփոխությունները մեզ տանելու են այս համակարգերի ավտորիտարացմանը, և ԱԱԾ ու ոստիկանության ղեկավարների նշանակումը քաղաքական դարձնելով՝ մենք չենք ապահովում ուժային կառույցներում փոխզսպումների և հակակշիռների սկզբունքը»,- իր ելույթում հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նրա խոսքով՝ ոչ մի քննադատության չի դիմանում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարություն դարձնելու առաջարկությունը մերժելու իշխանության փաստարկը. «Ի՞նչն է խանգարում ունենալ Ազգային անվտանգության և ՆԳ նախարարություններ. դրանով մենք կկարողանանք պահպանել պրոֆեսիոնալ հիմքը»: Պատգամավորը կարծում է, որ պետք է ստեղծել համակարգեր, և մոտիվացնող չպետք է լինեն անձնական հատկանիշները. «Համակարգերը պետք է ծառայեն անձերին, ոչ թե անձերը՝ համակարգերին»:   Մանրամասները՝ տեսանյութում: