Ո՞վ է ասել, որ 25 տարեկանը կարող է ղեկավարել ԱԱԾ-ն. Պետք է լինեն պրոֆեսիոնալներ. Գևորգ Պետրոսյան

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովը սկսում է հերթական քառօրյա աշխատանքը: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը: «Ո՞վ է ասել, որ 25 տարեկանը կարող է ԱԱԾ համակարգը ղեկավարել. ինձ որ մնա՝ ես 30 տարեկանին էլ չեմ վերապահի»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ եթե իրավունք ենք տալիս այդ համակարգը ղեկավարելու անձի, որը չի աշխատել համակարգում, դրանով վիրավորում ենք համակարգում իրենց կյանքը մաշած կադրերին. «Հնարավոր չէ՞ համակարգում գտնել մարդ, որը և՛ կոռումպացված չէ, և՛ խելացի է ու նվիրված: Մենք վերահաստատում ենք մեր «դեմ» դիրքորոշումը և կարծում ենք, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը պետք է ղեկավարեն համապատասխան մարմիններում փորձառություն ունեցող պրոֆեսիոնալ մասնագետները»:   Մանրամասները՝ տեսանյութում: