Ցավով եմ իմացել այդ լուրը. Ալեն Սիմոնյանը` Արսեն Բաբայանի ձերբակալության մասին

«Ամեն ինչ հնարավոր է,  բացի քաղաքական ճնշումից: Որևիցե քաղաքական միջամտություն Հայաստանում չի եղել և չի կարող լինել: Ցավով եմ իմացել այդ լուրը: Նման բան բացառվում է: Խնդիրը  Սահմանադրական դատարանի և այդ անձի, վաղուցվանից կա, և այդ խնդիրը լուծվելու է»,- խոսելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին` ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: