Մոսկվայում բացատրել են Իրանի դեսպանի դստեր մահը

Մոսկվայում բացատրել են Իրանի դեսպանի դստեր մահը

Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաիի դուստրը՝ 28-ամյա Արեֆեհ Սանաին մահացել է Մոսկվայում, սրտի կաթվածի պատճառով: Այս մասին հաղորդել է Իրանի դեսպանատունը, փոխանցում է РБК-ն: «Երեկ նրա մոտ սրտի կաթված է եղել, ցավոք, նա մահացել է սրտի կաթվածի հետևանքով»,- պարզաբանել են դեսպանատանը՝ հերքելով ինքնասպանության վարկածը: Ավելի վաղ, «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով իրազեկ աղբյուրին, հաղորդել էր Սանաիի ինքնասպանության մասին՝ երկարատև ընկճախտից հետո: Ինչպես գրել է «112» Telegram-ալիքը, աղջկա դին գտել են Պոդսոսենսկու նրբանցքում գտնվող իր բնակարանի պատուհանի տակ: