Ակնհայտ է, եթե պարզվի գաղտնի է, սա հավելյալ պարզաբանումների տեղիք պետք է տա. Արտակ Մանուկյան

Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է՝ հասնելով 1,5 միլիոնի: «Իմ քայլը» խմբակցության համար այս լուրը նույնպես եղել է անսպասելի.«Ինձ հայտնի է այնքանով, որքանով մամուլն է այս մասին գրում: Մամուլում գրվում են ինչպես ճիշտ և փաստական հենք ունեցող, այնպես էլ ոչ այնքան ճշմարիտ տեղեկություններ: Անկեղծ ասած՝ գաղտնիության վերաբերյալ չունեմ տեղեկատվություն, որպեսզի գնահատական տամ: Չափերի վերաբերյալ տեղեկությունները պարզ կլինեն տարեվերջյան հայտարարագրերը ներկայացնելուց հետո: Այնուամենայնիվ, կարծում եմ, ակնհայտ է, որ պետական համակարգում աշխատավարձային բարեփոխումները անհրաժեշտություն են: Գաղտնիք չէ, որ նախկինում բարձրաստիճան պաշտոնյաները ստեղծում էին ֆիրմաներ, ընկերություններ, որոնց միջոցով պետբյուջեից անուղղակիորեն ապահովում էին իրենց բարեկեցությունը: Այժմ նման գործիքակազմ չկա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը: